«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հայտնի է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն կգլխավորի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ հենց նա է լինելու ղեկավարը, այլ ոչ թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարը, որը ևս կազմում է:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 12-ի իր համարում էր գրել, որ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծված են եղել ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին:
Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով: Այսինքն՝ իշխանությունների գերնպատակն այս պահին կրթության ոլորտում ակադեմիական քաղաքի ստեղծումն է: