Փաստաբան Արամազդ Կիվիրյանը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից հայտնել են այն մասին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գեւորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:
Սակայն, ըստ փաստաբանի, Անի Գեւորգյանի կողմից, ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես` ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը։
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց լրագրող Անի Գևորգյանին։ Մեր հարցին ի պատասխան, նա նշեց, թե մանրամասներին ծանոթ չէ, սակայն տեղյակ է, որ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել է, թե այդ ամենը թյուրիմացություն է եղել։
Իր հերթին ArmLur.am-ին այս առիթով ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պարզաբանեզ.
«Ալեն Սիմոնյանն Անի Գեւորգյանից որեւէ պահանջ չունի, քանի որ նա կատարել է դատարանի վճիռը եւ իր բոլոր պարտավորությունները:
Սա թյուրիմացություն է, քանի որ հիմա աշխատանքային ժամ չէ, որեւէ բան հիմա չեմ կարողա ասել, վաղը այս թյուրիմացությունը կշտկվի»: