Աստղերի կյանքի մասին պատմող CelebrityCafe ինտերնետային պորտալը հրապարակել է հայտնի աստղերի ամենաթանկ ամուսնալուծությունների թոփ տասնյակը: Ամենից թանկը, ըստ հրատարակության, եղել է Մայքլ Ջորդանի եւ նրա կնոջ` Խուանիտայի ամուսնալուծությունը:Ամուսնալուծության արդյունքում Խուանիտան իր նախկին ամուսնուց ստացավ 168 միլիոն դոլար:Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում երգիչ Նիլ Դայմոնդի ու պրոդյուսեր Մարսիա Մերֆիի ամուսնալուծությունն է: Զույգի բաժանման ժամանակ Դայմոնդը Մերֆիին վճարեց 150 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի եւ դերասանուհի Էմի Իրվինգի ամուսնալուծությունը, որը Սփիլբերգին արժեցավ 100 միլիոն դոլար: Չորրորդ տեղում Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերի աստղ Հարիսոն Ֆորդի եւ պրոդյուսեր Մելիսա Մեթիսոնի ամուսնալուծությունն է: 21-ամյա ամուսնական կյանքից հետո Ֆորդը բաժանվեց կնոջից` նրան թողնելով 85 միլիոն դոլար:Դերասան Քեւին Քոսթների եւ Սինտիա Սիլվայի 16 տարվա ամուսնալուծությունը Քեւինին արժեցավ 80 միլիոն դոլար: Աշխարհի ամենաթանակ ամուսնալուծությունների թվում են դերասանուհի Մադոննայի եւ ռեժիսոր Գայ Ռիչչիի բաժանումը` ցտարբեր տվյալներով` այն տատանվում է 76- 92 միլիոն դոլարի սահմաններում:Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի եւ դերասանուհի Լինդա Հեմիլտոնի ամուսնալուծությունն արժեցել է 50 միլիոն դոլար, Փոլ Մակ-Քարտնիի եւ նախկին մոդել Խիզեր Միլսի ամուսնալուծությունը` 48,6 միլիոն դոլար, երաժիշտ Ֆիլ Քոլինզի եւ մոդել Օրիանա Սևեայի ամուսնալուծությունը Ֆիլին արժեցավ 46,76 միլիոն դոլար:Վարկանշային աղյուակի վերջին հորիզոնականում է դերասան Մայքլ Դուգլասի եւ Դիանդրա Լյուկերի ամուսնալուծությունը` 45 միլիոն դոլար:
Աստղային ամենաթանկ ամուսնալուծությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ