ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Հայաստան: Թեեւ պաշտոնապես հաղորդվել էր, որ նա Մոսկվայում էր գտնվում «Սիստեմա» ընկերության պաշտոնական գործերով, սակայն կուլիսային խոսակցությունների համաձայն` Քոչարյանն իր քաղաքական ապագայի վերաբերյալ որոշ հարցեր պետք է կարգավորեր ՌԴ մերձավորների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, այս անգամ Քոչարյանը չի կարողացել հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ (սահմանափակվել է նրա մերձավորների հետ շփումով): Եւ հետաքրքիր էր, որ նրա` Մոսկվայում եղած ժամանակահատվածում Հայաստանում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրվեց, թե իշխանությունը «ռեստարտ» է անում համակարգը:




Լրահոս