Լուսանկարն արվել է Երեւանում
Հուլիսի 16-ի Վարդավառից հետո քաղաքն անմխիթար վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ աղբը թափված է փողոցներով մեկ, իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանների ջուրը կեղտի մեջ կորած է: Գլխավոր շատրվանների ջուրը փրփռած է, դեղնած, ամբողջությամբ ուտելիքի մնացորդներ են եւ կոնֆետի կամ սննդի թղթեր:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Գորիսում ինչպե՞ս կարող եմ ստանալ մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:
Աշոտ Նավասարդյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի տարածքում մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայության թույլտվության համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան՝ Առեւտրի եւ սպասարկման բաժին:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է տրվում մահվան վկայականը:
Սիլվա Բոյաջյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
- մահվան վկայականը ստացողի անձնագիրը եւ պատճենը,
- մահացածի անձնագիրը,
- թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձեւ, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից: