ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում. օգնության են գալիս ավանդական գերանդիները:

«Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները (հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ  ծանոթանալ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը:

Նարինե Մնացականյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ կայքի «Օրենսդրություն» բաժնից՝ այցելելով «Կանոնադրություն» ենթաբաժինը:

 

ՀՀ ՊՎԾ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը կարող եք նաեւ ներբեռնել եւ տպել www.supervision.am կայքից:

 

 

 

 

ՊՐՈԲԱՑԻԱ

ՀԱՐՑ. Ո՞վ կարող է լինել պրոբացիայի կամավոր։

Արա Բոլեյան  (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Կամավոր կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, որը՝

1) տիրապետում է հայերենին,

2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունի պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում:

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ՝

2) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ՝

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով:

 




Լրահոս