Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:
Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկ Պողոսյանը ենթարկվել է համալիր վիրահատական միջամտության: Վիրահատությունն անցել է բարեհաջող, վիճակը դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր։
Մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարիամ Ղազարյան