Օրեր առաջ Իվետա Մուկուչյանը հանրությանը ներկայացրեց «Սեր կա երկնքում Երևանի» երգն ու տեսահոլովակը:
Ավելի ուշ երգչուհու ինստագրամյան էջի սթորի բաժինը սկսվեց ողողվել հոլովակներով, որոնք ուղեկցվում էին նոր երգով:Ավելին՝ երգչուհին խոստացավ բոլոր նրանց, որոնք իր երգի տակ հոլովակ կնկարեն անպայման կդիտի եւ պատահականության սկզբունքով կընտրի մեկին եւ կերգի նրանց որեւէ միջոցառմանը՝ հարսանիք, նշանդրություն եւ այլն:
Հրապարակումով հանդես եկան շատերը՝ ինչպես հայտնիները, այնպես էլ սովորական մարդիկ, քաղաքացիները, սակայն ուշագրավներից մեկը ամերիկաբնակ երգչուհի Արմինկայի հրապարակումն էր. «Երևան եմ ուզում»,- նկարին կից գրել է Արմինկան նշելով Իվետա Մուկուչյանին եւ նրա երգը: Վերջինս էլ կիսվել է իր էջում գրելով՝ «Երեւանը կարոտում ա քեզ, Արմինկա ջան»:
Մարիամ Ղազարյան