«Երեք հոգու նկատմամբ կիրառվել է վարչական բերում, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համաձայն: Այս պահին բերման ենթարկվածները գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժանմունքում»,-Armlur.am-ին փոխանցեց Ոստիկանության՝ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ երիտասարդները ձերբակալվել են «Դեմ եմ» ակցիայի ժամանակ: