Վարորդը մեքենան վարելիս ինֆարկտ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են և ըստ նախնական տեղեկությունների վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:




Լրահոս