Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և ապաէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:




Լրահոս