ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ը դատապարտել է ռազմական էսկալացիան Ղարաբաղում և կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ներկայիս ռազմական գործողությունները, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Ռազմական այս էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության արտագաղթը ստիպելու համար», – ասաց նա:

Նա հավելել է, որ ԵՄ-ն լիովին ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում։




Լրահոս