Մեծ Բրիտանիան կխոչընդոտի Շոտլանդիայի անկախացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան կարծում է, որ Շոտլանդիան պետք է հրաժարվի ֆունտ ստեռլինգի գործածությունից, եթե այս աշնանը կայանալիք հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան անկախանա Մեծ Բրիտանիայից: «Այս որոշումը վերջնական է և փոփոխման ենթակա չէ: Շոտլանդիայի մարզային ղեկավարությունն իզուր է այս քայլը որակում որպես ճնշում իրենց վրա: Սա միայն տնտեսական նշանակություն ունեցող քայլ է, ոչ թե քաղաքական»,- Էդինբուրգում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության գանձնատան գլխավոր քարտուղար Դեննի Ալեքսանդերը: Միացյալ թագավորության գլխավոր քարտուղարի խոսքերով, եթե Շոտլանդիան անկախանա, ապա քիչ հավանական է, որ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ցանկանան նորանկախ պետության տնտեսական աճի համար զոհաբերել իրենց կարողությունները:

Անկախության հանրաքվեն Շոտլանդիայում կանցկացվի սեպտեմբերի 18 –ին: Եթե բնակչությունը քվերակի անկախանալու օգտին, ապա Շոտլանդիայի առանձնացումը Մեծ Բրիտանիայից և հռչակումը որպես անկախ պետություն տեղի կունենա 2016 թվականի մարտի 24 –ին:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս