66՝ դեմ, 46՝ կողմ և 1՝ ձեռպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը մերժեց Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագիծը:
Նախքան քվեարկությանը ՀՀԿ խմաբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում հանձնաժողով ստեղծել այդ հարցի վերաբերյալ՝ դեմ լինելով շոուներին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, և կոչ արեց նրանց, ովքեր թաքցնելու բան չունեն, կողմ քվեարկել:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները նույնպես կոչ արեցին կողմ քվեարկել: