Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր առանձնազրույց են ունեցել, ապա հանդես են եկել համատեղ ասուլիսով։
Կողմերը խոսել են Հայաստանի հետ հարաբերությունների մասին։
Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
《Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին, մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները, պետք է կարողանանք ինքնուրույն լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները》,- ասել է Ղարիբաշվիլին։