Իսրայելը խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին՝ լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք ուսումնասիրում ենք իսրայելցիների կողմից արված հատուկ լրացուցիչ խնդրանքները: Կարծում եմ, որ այսօր ավելի ուշ դուք հավանաբար կիմանաք դրա մասին», – ասել է նա: