ԱԺ-ն «աշխատանքի է տեղավորում» Աղվան Հովսեփյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ներկայացվածն օրենք է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ԱԺ-ն ոչ թե օրենսդիր իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանի՝ աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակը:

«Պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչո՞ւ չառաջադրեց, չառաջադրեց ոչ թե նրա համար, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու` որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականցնող, որպես սպանությունների բացահայտմանը խանգարող մարդ, այլ՝ որոշակի կոնյուկտուրային պատճառներով: Աղվան Հովսեփյանը 15 տարի աշխատել է գլխավոր դատախազ և իշխանության ներսում ուներ բավականին լուրջ ազդեցության լծակներ»,- պարզաբանեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ ոլորտում փոփոխությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել: Որպես օրինակ՝ Փաշինյանը բերեց ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Ավետիք Բուդաղյանի ու Մարտի 1-ի տասը զոհերի սպանությունները, քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերը:

Պատգամավորի խոսքով՝ քանի որ այս օրինագիծն Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբն է ստեղծել, Աղվան Հովսեփյանն էլ, առիթից օգտվելով, որոշել է իր համար որոշակի սփոփիչ մրցանակներ սահմանել:

«Աղվան Հոսվեփյանն այնքան համեստ է գտնվել, որ օրինագծով ինքն իր համար գեներալ-լեյտենանտի կոչում է կանխորոշել»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում.




Լրահոս