Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սորին Վասիլեին:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում: Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար` նշեց, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու հայ-ռումինական պաշտպանական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 




Լրահոս