ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը Իսրայելի և պաղեստինյան իՀԱՄԱՍ խմբավորման միջև, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հաղորդման համաձայն, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում էսկալացիան կանխելու և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու համար աշխատելու անհրաժեշտությունը։