Ռուսաստանում ազգությամբ հայ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Յարոսլավլի մարզի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Յարոսլավլի մզկիթի 29–ամյա իմամ Արթուր Մանուկյանի սպանության փաստի առնչությամբ։Արթուրը մահացել է հրազենային վնասվածքից. նրա մարմինը երեկ առավոտյան հայտնաբերվել է սեփական տան մուտքի մոտ։Փորձագետները, սակայն, կարծում են, որ սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8–ի երեկոյան, երբ Արթուրը մզկիթից տուն էր վերադառնում։ Հանցագործը հրազենից երեք անգամ կրակել է նրա մեջքին, երկու անգամ՝ գլխին։ 




Լրահոս