«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Լոռու մարզում մարտի 10-ին ահասարսուռ դեպք է գրանցվել. ժամը 12:20-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած, 1974թ. ծնված Ա.-ին ` նորածնի հետ միասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 9-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Ա.-ն եղբոր տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց հետո, նորածին տղային «կյանքից զրկելու դիտավորությամբ թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել»: Ծննդկանը ՝ Անուշը, նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում