Իսագուլյանը կհրապարակի՞ արվամոլ պաշտոնյաների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր ձեռքի տակ ունի ՀՀ արվամոլ պաշտոնյաների անունների ցուցակը, որն իրեն է հանձնել «Հայ արիներ»-ի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Armlur.am -ի հարցին, թե պատրաստվում է արդյոք հրապարակել ցուցակը, Իսագուլյանը պատասխանեց, որ դա էթիկապես ճիշտ քայլ չի լինի իր կողմից:

«Դա ուրիշի փաստաթուղթ է: Արմենն ինձ էր փոխանցել, որ ես էլ փոխանցեմ նախագահին: Ես մտածում եմ, որ իմ կողմից պարկեշտ չի լինի նման բան անելը, որովհետև դա, ըստ էության, փաստաթուղթ է, որը Արմեն Ավետիսյանինն է: Բայց, չնայած այն հանգամանքին, որ դա իմ ձեռքում է, և ես գիտեմ դրա բովանդակությունը, դա ինձ իրավունք չի վերապահում օգտագործել այն»,- ասաց Իսագուլյանը` հավելելով, որ դա նաև չարաշահում է մարդկանց վստահությունը:

Նրա խոսքերով` փաստաթուղթն իրեն է հանձնվել պարզապես նախագահին (այն ժամանակ` Ռոբերտ Քոչարյանին) փոխանցելու համար: Իսագուլյանը հայտնեց նաև, որ այդ թեմայով զրուցել է նախագահի հետ, և ինքն էլ նշել է, որ անձամբ նպատակահարմար չի գտնում հրապարակել, քանի որ, ըստ Իսագուլյանի, դա հաստատված փաստ չէ, իսկ ցանկն ունենալը կարող է մարդկանց մոտ տրամադրվածություն առաջացնել իր նկատմամբ: «Ցանկը շատ տարողունակ է: Նախագահն էլ գտավ, որ, թերևս, ճիշտը չհրապարակելն է»,-ասաց Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է Իսագուլյանի` Հանրապետության երեք նախագահների հանդիպման կազմակերպման առաջարկին, ապա, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահը գտնում է, որ Հանրապետությունում հիմա ամեն մեկը որոշակի հոգսերով է տարված, բայց ինքն իր հույսը չի կորցնում, որ հանդիպում կարող է կազմակերպել:

«Հիմա արձագանք չկա, ինքներս էլ սառեցրել ենք հարցի քննարկումը: Արձագանքներ ժամանակին եղել են: Հիմա ավելի կարևոր գործեր են քննարկվում. իհարկե, դա նույնպես կարևոր է և կարող էր վճռորոշ լինել»,-եզրափակեց Իսագուլյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս