Խորհրդարանը հունվարի 15-ին այս տարվա առաջին նստաշրջանը կգումարի:
Օրակարգում լինելու են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքի նախագծեր:
Նստաշրջանից առաջ՝ հունվարի 10-ին եւ 11-ին նիստեր կգումարեն նաեւ ԱԺ գլխադասային հանձնաժողովները:
Քրիստինա Մուշեղյան