ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախնական վարկած է քննվում, որ ժամկետային զինծառայողի և պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի միջև վերջին ժամանակաշրջանում լարված փոխհարաբերություններ են եղել։ Ըստ այդմ, իրավապահ համակարգում քննվող նախնական վարկածի համաձայն՝ ժամկետային զինծառայողն է հրազենային մահացու վիրավորում հասցրել Կարեն Կարապետյանն։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ այսօր ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: