ՖՈՏՈ․ «Հայաստանի թենիսի զարգացման համար պետք է համապատասխան գերատեսչությունն օգնի, ոչ թե քանդի»․ ԵՊՀ-ի դիմացի թենիսի կորտերը փակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵՊՀ-ի դիմացի թենիսի կորտերը պետք է փակվի, քանի որ օղակաձև այգու տարածքն է: ArmLur.am հասկանալու համար կորտերի փակման իրական պատճառը, զրուցեց օղակաձև այգու 4-րդ հատվածի թենիսի կորտերի տնօրեն Էդուարդ Սանանյանի հետ։

Օղակաձև այգու 4-րդ հատվածի թենիսի կորտերի տնօրենը տեղյակ չէ՝ ինչպիսի շինարարական աշխատանքներ պետք է իրականացվեն թենիսի դաշտում:

Վերջինս հանկարծակիի եկավ այն որոշումից, որ կորտերը պետք է փակվի։ Նրա խոսքով՝ մինչ այսօր պատկան գերատեսչությունից ոչ մի ներկայացուցիչ չի զանգել, չի ներկայացել կենտրոն կամ դիմում ներկայացրել՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու մասով:

«Այսօր մեկնարկել է մեր բնականոն աշխատանքը: Մենք ունենք այստեղ գրանցված իրավունքներ: Օրենք կա չէ՞ ի վերջո: Հուսով ենք՝ օրենքի գերակայությունը մեր երկրի համար կարևոր առաջնահերթություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց համար ինչ-որ ցայտնոտային իրավիճակ է: Երեկվանից սկսած զանգերի տեղետարափներ է, բոլորի մոտ շոկային իրավիճակ է:

Ակումբի տնօրեն Էդուարդ Սանանյանը, որը այդ պաշտոնին նշանակավել է 2018 թվականին, թենիսի ակումբում շատ բաներ է փոխել։ Ըստ նրա՝ անգամ նոր համակարգեր է մտցրել:

«Հայաստանի թենիսի զարգացման համար պետք է համապատասխան գերատեսչությունն օգնի, ոչ թե քանդի»,- եզրափակեց է նա:

Անահիտ Արզումանյան




Լրահոս