Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունում ելույթներն արդեն ավարտվել են:
Ռաֆիկ Հարությունյանը սանձել է 150, ապա 154 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ 157 կիլոգրամանոցը չի կարողացել բարձրացնել: Այս վարժությունից հետո Ռաֆիկը երրորդն է և արդեն ունի փոքր բրոնզե մեդալ:
Նշենք, որ Հարությունյանը ընդամենը 1 կգ է զիջում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցնող մարզիկներին: