ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Դանիելյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Շահրամանյանի թիկնապահ աշխատող Աշոտ Դանիելյանը, որը ձերբակալված էր, ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ։

Ռոման Երիցյանը հայտնեց, որ Աշոտ Դանիելյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չկա, մեղադրանք չի առաջադրվել:

Ուղիղ եթերում իր աջակիցներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց նաև Աշոտ Դանիելյանը:

Ավելի վաղ ArmLur.am  հայտնել էր, որ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել էին նրան:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով:




Լրահոս