ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «կտրականապես անընդունելի է ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը չկատարելու՝ հայկական իշխանությունների կշտամբանքը։
«Ելնում ենք նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ իրավունքներով և պարտավորություններով»,-ասված է հայտարարության մեջ։ «Մոսկվան նաև հույս ունի, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ երկխոսության մեջ։
Ըստ այդմ, ՌԴ-ում երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ են ակնկալում, թե ինչ է կանգնած Փաշինյանի արտահայտությունների հետևում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: