ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է Հայաստանը ներկայացնող «ԼադաՆիվա» խմբի երգը:

«Ժակո» անվանմամբ երգը վերահաստատում է ազատ լինելու և մտածելու երգչուհու իրավունքը:

Մամլո հաղորդագրության համաձայն՝ երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն և աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։

Տեսահոլովակում, որը նկարահանվել է Դիլիջանում, փորձել են փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս