Ռուսաստանի վիզային ռեժմի մտցնելու որոշում է կայացրել Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պորուբիյը:
«Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսատանի Դաշնության հետ վիզային համակարգի անցման հանձնարարական է տրվել»,- հայտարարել է Պորուբիյը:
Բացի այդ նախարարներին խորհուրդ է տրվել հնարավորինս շուտ դիմել ՄԱԿ-ին ` Ղրիմը ապառազմականացված գոտի ճանաչելու համար, ռուսական զորքերի դուրսբերումն ապահավելու և ուկրաինական զորամիավորումները Ղրիմի տարածք վերադարձնելու և դրանց բաշխումն իրագործելու համար:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: