«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանը հրավիրվել է Ոստիկանություն՝ զրույց ունենալու փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի հետ։
Այս մասին հայտնի է դարձել «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից, որում նշվում է, որ փոխոստիկանապետը հայտնել է, որ չեն թույլատրելու մարտի 24-ին Վերին Ոսկեպար մեկնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրել է, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:
Մարտական եղբայրության թիմը քննարկել է Ոսկեպարի փոխարեն Բաղանիս այցը, սակայն այն նունպես արգելվել է և թիմը որոշել է նախապես ծրագրվածի պես լինել Վերին Ոսկեպարում։
Հրանտ Տեր Աբրահամեանը նշել է, որ հետապնդումներից չեն վախենում։