Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Զրույցի ընթացքում բարձրացվել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ-ՀՀ եռակողմ հանդիպման հարցը։ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։