Առևտուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 819.3 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 335.5 մլրդ ՀՀ դրամի) առևտուր:

2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 5,8%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալը նվազել է 2,2%-ով և կազմել 218.1 մլն ԱՄՆ դոլար (89.4 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 601.2 մլն ԱՄՆ դոլար (246.1 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 6,7%-ով: Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլար (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ):

2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 5.6%-ով:




Լրահոս