Ահավոր ադիբեկիստը, ինչքան ժամանակ էր, գտնվում էր զմռսված վիճակում, բայց երբ բանը հասնում է նրան, որ պետք է ասենք որձությունից խոսի, հետո թվերով հաստատի, թե Հայաստանում քանի որձ կա, մի թիվ կասի, հետո կվերհիշի, թե առաջինը, ով էր որձությունից խոսել ու ըստ այդմ մի հետազոտության արդյունքում կհայտարարի <<որձի և որձության գաղտնիքը>> թեմայով շարադրության մրցույթ…
Ինչքան ժամանակ էր, ահավորը բերանը կարել էր սովորական թել ու ասեղով, որ դուրս չտար, այսօր, ինչ-որ մեկը նրան գնացել է օգնության, բացել է դեղնած բերանն ու քանդել թելը… ադիբեկիստը խոսել է ներկա քաղաքական իրավիճակի մասին: Այնուհետև ասել է, թե նեկա ընդդիմություն կոչվածը, (եթե կա իրականում ընդդիմություն) գտնվում է լճացման մեջ, հայտնագործություն ահավորի կողմից… բայց դե ահավորի թվերը, ահավոր սուտ թվեր են, ու դրա հայտարարծ <<հայտնագործությունը>> թվերի տեսքով օյին չի…
Երբ այս մարդը սկսում է, ես մեկ-մեկ ուզում եմ բարձր ձայնով օգնություն խնդրել, թե եկեք այս մարդուն հավաքեք տարեք, տանելուց առաջ զսպաշապիկ հագցրեք, հետո արդյուքը պարզ կլինի, բայց արդեն արդյունքի մասին, ոչ թե ինքը կխոսի, այլ մասնագետները… լրացում. այ ահավոր ադիբեկիստ, պատվերդ կատարելուց հետո նայիր հայելու մեջ ու կտեսնես, թե ինչ ահավոր լճացված, ինչ ահավոր կեղծ ու շնորհալի խաբեբա ես, որ մի բուռ կտով, պատրաստ ես պառկել իշխանության սմբակների տակ, միայն թե ապահովես իշխանության պատվերը, որ ականջդ քաշող չլինի… այսքանը ահավոր ադիբեկիստից…