Վրաստանի ՆԳՆ-ն երկրի խորհրդարանի դիմաց ցույց անող քաղաքացիներն կոչ է արել ենթարկվել ոստիկանության պահանջներն և զգուշացրել հատուկ միջոցների հավանական կիրառման մասին, հայտնում է «Новости-Грузия»-ն։
«Այն դեպքում, եթե ակցիայի մասնակիցները չենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, գերազանցեն ազատ կամարտահայտման և խաղաղ ակցիաների մասին օրենքներով սահմանված նորմերը, օրինապահները րենքի համաձայն հատուկ միջոցներ կկիրատեն հասարակական կարգը պահպանելու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Ներկայումս ոստիկանությունը ցուցարարներին բարձրախոսներով զգուշացումներ է անում։ Հաղորդվում է մի քանի ցուցարարի բերման ենթարկելու մասին։ TV Pirveli-ին հաղորդում է, որ բերման ենթարկվածների քիվը առնվազն 4 է։
Երեկոյան հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսավելի պողոտայում խորհրդարանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի լսումների ֆոնին։
Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ցուցարարները որոշել են երթ անցկացնել խորհրարանի շենքի շուրջ։ Պարբերաբար ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Բարձրախոսներով զգուշացումներին ցուցարարները պատասխանում են երգերով։
Տեղում մոբիլիզացվել են մեծ թվով ոստիկաններ, հատուկ նշանակության զորքեր և պատրաստի վիճակի են բերվել ջրցան մեքենաներ։
Մանրամասները՝ տեսանյութում