3 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրեական գործի շրջանակներում․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթի շրջանակներում այս պահին բերման ենթարկված 3 անձ կա։

Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածներն են ՊԱԳ նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, Ուիգմորի տնօրեն Զավեն Քոլոյանը, Առողջապահության նախարարության Լիցենզիոն գործակալության աշխատակից Տիգրան Ասլաբադյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը այս քրեական վարույթի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, հարցաքննության կհրավիրի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյասնին, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, քրեական վարույթի շրջանակներում որոշակի փոխկապակցվածություն կա Առողջապահության նախարարի գործունեության հետ։

ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն կոնկրետ քննություն են իրականացնում չգրանցված դեղերի և պետական պատվերի բաշխման գործընթացում առկա  չարաշահումների մասով։

Հիշենենք, որ նախկինում Անահիտ Ավանեսյանը այլ քրեական վարույթով հարցաքննվել է։




Լրահոս