Տավուշցիները բացել են միջպետական ճանապարհը.գյուղապետերը կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից բողոքի ակցիա իրականացնող տավուշցիները քիչ առաջ բացել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, նրանք դադարեցրել են ակցիան:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ խոստացել են, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ քննարկելու են ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզի հատվածում սահմանազատման հետ կապված այլ հարցեր:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս