«Փող եք ուզում, դիմեք նախկին ու ներկա պաշտոնյաների». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթով հանդես եկավ «Դեմ եմ» նախաձեռնության  կազմակերպած հանրահավաքին: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը  խոստովանել է, որ հանրության 80%-ը դեմ է կենսաթոշակային նոր համակարգին: Հարց է առաջանում, եթե հանրության մեծ մասը դեմ է  այդ օրենքին, այդ արտոնյալ 20%-ը  հանդգնում է հայտարարել, որ  կյանքի են կոչելու օրենքը:

«Պարոնայք Սարգսյաններ, իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, քանի որ հանրության մեծ մասը դեմ է կենսաթոշակային նոր օրենքին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով  ` սա պայքար է հանուն հանրության 80%-ի և ժողովրդի իրավունքների: Այս պայքարը պսակվելու է հաջողությամբ:

Պատգամավորը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այս օրենքի համար անհրաժեշտ են երկարատև փողեր:

«Սխալ տեղ եք փնտրում երկարատև փողեր, քանի որ թալանված ժողովուրդը փող չունի, երկար փողեր եք ուզում ներկա ու նախկին պաշտոնյաներին, օլիգարխներին դիմեք»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ  ամեն ինչ անելու է այս լուսավոր շարժման հաղթանակի համար:




Լրահոս