«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում»․ Էրդողանի կոչը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքից վերադառնալուց հետո պատասխանել է մամուլի ներկայացուցիչների հարցերին։

Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում պետության ղեկավարն ասել է, որ եկել է ժամանակը՝ «հրաժարվելու պատմական անհիմն հիշողություններից՝ Հայաստանի հետ հարաբերություններում նոր իրատեսական ճանապարհային քարտեզ մշակելու համար։

«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում. ժամանակն է մի կողմ դնել անհիմն կլիշեները։ Իրական փաստերի վրա հիմնված գործելը միշտ ավելի լավ է, քան իրականությունից բաժանված ֆիկտիվ պատմական պատմություններին հետևելը»,- ասել է նա:

Ըստ Էրդողանի՝ սա գիտակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատմաբանները վերլուծում են պատմական գործընթացների ընթացքում տեղի ունեցածը. մենք ի սկզբանե շատ բաց ենք եղել այս հարցում և հայտարարել ենք, որ կարող ենք բացել մեր արխիվները և մենք դա արեցինք»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը՝ նկատի ունենալով Ցեղասպանության գործողությունների ընդունումը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կընտրի մի ուղի, որը թույլ կտա դուրս գալ «խավարից, որում, նրա խոսքով, Հայաստանին թակարդել է Սփյուռքը», և նոր սկիզբ դնել դեպի պայծառ ապագա:

«Հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնում։ Դրանք պետք է օգտագործվեն, քանի դեռ բաց են»,- ասել է Էրդողան՝ նշելով, որ «ոչ միայն Սփյուռքը, այլ նաև շատ այլ սադրիչներ» փորձում են ազդել Հայաստանի վրա։




Լրահոս