«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն մարզիկ։
36-ամյա Ջոկովիչը կարիերայում 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, նախկինում այն նվաճել էր նաև 2012, 2015, 2016 և 2019 թվականներին։
Տարվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը, ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը և աթլետ Նոա Լայլզը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակը ստացել էր Մեսսին: