Անահիտ Ավանեսյանն ու իր տեղակալը, ոլորտային խնդիրները թողած, Փաշինյանի պաշտպանի դերն են ստանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Անահիտ Ավանեսյանն ու նրա տեղակալ Լենա Նանուշյանն առողջապահական ոլորտում առկա խայտառակ խնդիրները թողած՝ լծվել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ու քաղաքականության մեջ են մխրճվել:

Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել էր, թե կիսում է իր քաղաքական թիմի մոտեցումները.
«Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, միացել եմ այս քաղաքական թիմին և մինչև քաղաքական թիմին միանալն էլ՝ 2003 թվականից եղել եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ և ճանապարհ եմ անցել, այսօր էլ կիսում եմ իմ քաղաքական թիմի հայացքները, մոտեցումները և որոշումները»:

Հիմա էլ նրա տեղակալ Լենա Նանուշյանը, հետևելով ղեկավարի օրինակին, որոշել է քաղաքական հարցեր լուծել ու քննադատել է ընդդիմադիրներին.
«Այս օրերին գոռող-գոչող քաղաքական ուժերը սահմանազատմանը որպես այլընտրանք առաջարկ արե՞լ են»,-գրել է Նանուշյանը:

Այսինքն, չնայած որ առողջապահական ոլորտում բարձիթողի վիճակ է, մի շարք խնդիրներ կան, իսկ ՔԿ–ն ընդամենը օրեր առաջ էր խուզարկություններ արել
Առողջապահության նախարարությունում, աշխատակցի էին ձերբակալել, բայց այս ամենը մի կողմ թողած՝ Ավանեսյանն ու Նանուշյանը քաղաքական հարցեր են լուծում ու Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերն են ստանձնել: Հավանաբար, առկա դժգոհությունների ֆոնին նախարարը որոշել է բարձրանալ Նիկոլ Փաշինյանի աչքին:

Ուշագրավ է, որ նույն Լենա Նանուշյանը, որը հիմա ջանասիրաբար քննադատում է նախկին իշխանություններին, նրանք օրոք ԱԺ-ում պաշտոն է զբաղեցրել: Նա 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ:




Լրահոս