Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 210 մարդու, ովքեր փորձել են ներխուժել Թաքսիմի փակ հրապարակ և հարձակվել ոստիկանների վրա, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի իշխանություններն արգելել են Թաքսիմում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը` փակելով հրապարակը մետաղական պատնեշներով և ուժեղացված ոստիկաններ տեղակայելով ամբողջ երկայնքով: Ընդհանուր առմամբ արգելափակված է մոտ 70 փողոց, իսկ դեպի Թաքսիմ տանող ճանապարհները փակ են երթևեկության համար։
Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորել է ցուցարարներին չխախտել հասարակական կարգը։ Ի պատասխան՝ ամբոխից քարեր, պլաստմասե շշեր և այլ առարկաներ են նետվել դեպի իրավապահները։
Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։