Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն» պաշտոնյաները։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ ուսանող է:

Ինչպես է կարողանում մարզպետի գերպատասխանատու աշխատանքը համատեղել ուսանողի կարգավիճակի հետ` հայտնի պետք է լինի միայն իրեն եւ իր ղեկավարին։ Սարգսյանը 2016 թվականից առ այսօր ուսանում է ՌԴ ԲՈՒՀ-երից մեկում` Մոսկվայի մարզային իրավունքի կառավարման ինստիտուտում։

Առավել ուշագրավ է ուսանող մարզպետի «դաժան» վարքագիծը՝ 2024 թվականի հունվարին իր մոտ հերթագրված եւ ընդունելության արժանացած հպարտ քաղաքացիների նկատմամբ (տե՛ս փաստաթուղթը)։

13 հպարտների պրիմիտիվ հարցերը (աշխատանքի հարց, դրամական օգնություն) մարզպետը կա՛մ մերժում է, կա՛մ գցում «ընթացքի մեջ է» ռեժիմ։

Այսպես, օր օրի ներկա իշխանությունները խորտակում են հեղափոխության վերջին անուրջները, թե քաղաքացիները արժեք են. նրանք վաղուց դարձել են տուգանքի ու անարգանքի «մատերիալ»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս