Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում մայիսի 3-ին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։

Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս դեպքի վայրում է: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը:

Մոտակա շրջանների բնակիչներին խնդրել են դեռևս փակ պահել պատուհանները: Ձեռնարկությունում պահեստավորված էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։

Diehl Metal Applications-ը պատկանում է պաշտպանական արդյունաբերական Diehl ընկերությանը, որը զբաղվում է Ուկրաինային մատակարարվող Iris-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ։




Լրահոս