Բազմաթիվ մարդիկ հավաքվելով Հանրապատության հրապարակում պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ այսօր առավոտվանից սկսվել էին անհնազանդության ակցիաներ իրականացվել, կազմակերպվել էին երթեր, որոնց ժամանակ էլ երթի մասնակիցները հորդորում էին քաղաքացիներին միանալ, անմասն ու անտարբեր չլինեն։
Չնայած նրան, որ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թիվը հասնում է 2018 թվականին նույն վայրում հավաքված մարդկանց քանակին, ովքեր պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Փաշինյանը չի արձագանքում հրաժարականի պահանջին և հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը ասել էր, որ ինչպես եկել է, այնպես էլ հեռանալու է։
ArmLur.am-ը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, ով ի դեպ վարչապետ Փաշինյանի ընտանիքի քավորն է, պարզելու համար՝ արդյո՞ք ճիշտ է Փաշինյանի հրաժարականը պահանջելը և ի՞նչ է կարծում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարության մասին։
Վահե Ղալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փողոց դուրս եկած մարդիկ ճիշտ չեն անում, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ճիշտ չեն անում, որովհետև վարչապետ Փաշինյանը լավ վարչապետ ա։ Լափամանից զրկված մարդիկ կան, բայց ընդհանուր չեմ դիտարկում։ Կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ոչ մի հարցի հետ, այդ մարդկանց պետք է հասկանալ ինչ են ասում, ինչ են ուզում»,- ասաց Վահե Ղալումյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է․
«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»։