ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ սկսել է ծանոթանալ նախարարության գործերին։ Նա իր պաշտոնում առաջնահերթ խնդիրներն է անվանել հատուկ ռազմական գործողության գոտում զենքի մատակարարումն ու բանակային խմբերի համալրումը։
Միաժամանակ, ըստ նրա, մոբիլիզացիայի մասին խոսք չկա: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
«Կոնկրետ ուզում եմ լրագրողների համար շեշտել, որ խոսքը մոբիլիզացիայի, ինչ-որ արտակարգ միջոցառումների մասին չէ, խոսքը պլանավորված միջոցառումների մասին է։ Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացն արդեն մեկնարկել է՝ և՛ քաղաքացիների զորակոչը, և՛ հատկապես կարևոր է պայմանագրերի կնքումը»,- ընդգծել է նա Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ: