Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի կյանքից զրկվելու կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիան կիսում է իրանցի բարեկամ ժողովրդի վիշտը` կապված նրանց մեծ կորստի հետ` Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ընկերների ծառայության ժամանակ մահը՝ դժբախտ պատահարի հետևանքով:

Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։

Նշենք, որ այս առիթով եռօրյա սուգ է հայտարարել նաեւ Պակիստանը։




Լրահոս