«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:
Հիշեցնենք, որ գործադուլին այսօր քաղաքապետարանից անդրադարձել են և նշել․
«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Սա սաբոտաժային քայլ է՝ ընդդեմ բարեփոխումների:
Իրականացնողներն ու կազմակերպիչները կկրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։