ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանի նախկին ոստիկանապետին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե․ նրան հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին Շենգավիթի բաժնում խոշտանգելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձենռվել է քրեական վարույթ: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման եւ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու հատկանիշներով, նա ճանաչվել է տուժող:

Հիշեցնենք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գեւորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են խոշտանգել։ Փաստաբանը պատմում է՝ 39-ամյա Գառնիկը առավոտյան՝ 10։30-ին հրավիրվել է ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության, տվել է ցուցմունք, ինչից հետո քննիչը առաջարկել է հանել իր հագուստները, ինչին անձը չի համաձայնել, քննիչը դիմել է առգրավման տարբերակին, եւ ոստիկանները սկսել են հարկադրաբար վկային մերկացնել։ «3 ոստիկան եւ 2 օպերլիազոր անձին գցել են գետնին, իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին, որպեսզի անձը չշարժվի, եւ փորձել են ձեռքերն ու ոտքերը ոլորելով իր վրայից հանել հագուստները։
Նկատենք, որ Մուրադյանին քննչական էին տարել «Հայփոստի» շենքի ավազակային հարձակման գործով նրա մասնակցությունը ունենալու կասկածանքով, ինչն էլ չի հիմնավորվել:

Քնար Մանուկյան




Լրահոս