ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկելու գործը դատարանում է․ 6 երկրի դեսպաններ են ներկայացել նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28-ամյա տրանսգենդերին կյանքից զրկելու գործը դատարանում է: Ուշագրավն այն է, որ գործով նիստին դատարան են ներկայացել նաեւ 6 տարբեր երկրների դեսպաններ, որպեսզի հետեւեն քննության ընթացքին, թե արդյոք ՀՀ դատարանն օբյեկտիվ է քննում այս գործը:

ArmLur.am-ը գրել էր, որ 28-ամյա տրանսգենդեր անձին կյանքից զրկելու գործով կալանավորված է Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքն է կյանքից զրկել 28-ամյա տրանսգենդերին եւ մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Ըստ երիտասարդ տղայի՝ 20-ամյա տրանսգենդերն իրեն պարտք է եղել 400 հազար դրամ ու պարտքը վերցնելու համար գնացել է նրա տուն: Վերջինս դուռը բացել է ու դանակով փորձել է հարվածել իրեն, ինքն էլ տրանսգենդեր անձի ձեռքից վերցրել է դանակը ու մի քանի հարված հասցրել նրան: Քննիչի այն հարցին՝ ինչու՞ է այրել տունը, երիտասարդ տղան պատասխանել է, որ որեւէ բան չի հիշում, թե տան այրելը ինչպես է եղել:

Ավելին, քննությամբ պարզվել է, որ սպանվածն ու ձերբակալվածը «Կրիստալ» թմրանյութի ձեռքբերման ու իրացման գործընթացի մեջ են եղել։
Հիշեցնենք որ, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել էին դիակ:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ էր մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ էին հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

Քնար Մանուկյան




Լրահոս